«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է Արամ Քոչարյանը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
28-ամյա հենակետային կիսապաշտպանն «Ուրարտուի» սան է, Հայաստանում հանդես է եկել «Արարատ», «Լոկոմոտիվ», «Լոռի», «Գանձասար», «Փյունիկ», «Նորավանք» և «Ալաշկերտ» ակումբներում։
2022-ին թիմի նորեկը խաղացել է Բելառուսի Բարձրագույն խմբի «Վիտեբսկ» թիմի կազմում։
Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-18, Մ-19 և երիտասարդական հավաքականները, հրավիրվել է նաև Ազգային հավաքական։