Վիլիան Պաչոն տեղափոխվում է եվրոպական գրանդ

«Այնտրախտի» պաշտպան Վիլիան Պաչոն կարիերան կշարունակի Ֆրանսիայում։ Ֆուտբոլիստը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա էկվադորցին առաջիկա 24 ժամվա ընթացքում բուժզննում կանցնի։ Սպասվում է, որ ՊՍԺ-ն Պաչոյի համար կվճարի 40 միլիոն եվրո։ Եվս 5 միլիոն եվրո «Այնտրախտը» կստանա բոնուսների տեսքով։

Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված կլինի մինչև 2029 թվականը։ Անցած մրցաշրջանում Պաչոն «Այնտրախտի» կազմում 44 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում։