Պաուլո Ֆոնսեկան նշել է «Միլանի» 2024/25 մրցաշրջանի գլխավոր նպատակը

«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան նշել է ակումբի նոր՝ 2024/2025 մրցաշրջանի գլխավոր նպատակը։

«Միլանի» նպատակը նոր մրցաշրջանում սկուդետտոն նվաճելն է»,- Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Շիրան։

Նախորդ մրցաշրջանում «Միլանը» 75 միավորով զբաղեցրեց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։