📷 «Բորուսիան» ներկայացրել է թիմի նոր արտագնա մարզաշապիկը

Դորտմունդի «Բորուսիան» ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի թիմի արտագնա մարզաշապիկը։

«Բորուսիան» Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանն ավարտեց մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղում։ Թիմը 34 խաղում վաստակել է 63 միավոր։ Լևերկուզենի «Բայերը» դարձավ Գերմանիայի չեմպիոն։ Խաբի Ալոնսոյի թիմը վաստակեց 90 միավոր։

«Բորուսիան» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։ Մրցաշարի վճռորոշ խաղում գերմանական ակումբը 0։2 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։

Գերմանիայի առաջնության նոր մրցաշրջանի առաջին խաղում «Բորուսիան» կհանդիպի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։