Դուգլաս Լուիսը բացատրել է, թե ինչու է որոշել հեռանալ Պրեմիեր Լիգայից

«Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը բացատրել է, թե ինչու է որոշել հեռանալ Պրեմիեր Լիգայից։

Հիշեցնենք, որ 26-ամյա բրազիլացին նախկինում հանդես է եկել «Ասթոն Վիլայում», որի նախորդ մրցաշրջանում առաջնությունում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

«Ինչո՞ւ որոշեցի լքել Պրեմիեր Լիգան․ Կարծում եմ՝ ցանկացած ֆուտբոլիստ կհամաձայնի «Յուվենտուսում» խաղալու փորձին։ Ես բացառություն չեմ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կիսապաշտպանը։

Վերջին երկու տարիների ընթացքում «Արսենալը» ցանկանում էր ձեռք բերել Դուգլաս Լուիսին, սակայն «զինագործները» չկարողացան համաձայնության գալ «Ասթոն Վիլայի» հետ փոխհատուցման չափի շուրջ։