«Լայպցիգի» կիսապաշտպան Դանիել Օլմոն բուժզննում է անցել «Բարսելոնա» տեղափոխվելուց առաջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերը կատալոնական ակումբին կարժենա 55 մլն եվրո՝ երաշխավորված վճարումներով և ևս 7 մլն եվրո՝ բոնուսներով։
Ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2030 թվականի ամառ։
Անցած մրցաշրջանում Դանիել Օլմոն ակումբային և ազգային հավաքականների բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։