«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նկարագրել է «կարմիր սատանաների» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ում հետ նա միասին աշխատել է անգլիական ակումբում 2016-ից 2018 թվականներին։
«Ժոզեն մեքենա էր։ Նա ձեզանից ստանում է լավագույնը: Մոուրինյոն գիտի, թե ինչպես մանիպուլացնել մարդկանց։ Նա գիտի, թե ինչպես ազդել ձեզ վրա, նա գիտի, թե ինչպես վարվել ձեզ հետ՝ անկախ ձեր խաղային մակարդակից։ Նա ինձ հիշեցրեց Ֆաբիո Կապելոյին, բայց նոր տարբերակով։ Սա այն է, ինչ ինձ դուր է գալիս»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:
«Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու ընթացքում Իբրահիմովիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 53 հանդիպման, որոնցում դարձել է 29 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։