Նոր մարզադաշտի կառուցումից հետո անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է «Օլդ Թրաֆորդի» տարողությունը կրճատել մինչև 30 հազար հանդիսական։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Նշվում է, որ կանանց հավաքականի և ակադեմիայի թիմերն իրենց հանդիպումները կանցկացնեն «կարմիր սատանաների» ներկայիս տնային մարզադաշտում։ Ներկայումս «Օլդ Թրաֆորդը» տեղավորում է 76.212 հանդիսական։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է նոր ակումբային մարզադաշտ կառուցել, որն իր տրիբունաներում կարող է տեղավորել 100 հազար հանդիսական։
Նշվում է, որ նոր մարզադաշտի կառուցումը կարող է տևել վեց տարի։ Նախագծի արժեքը նախնական հաշվարկով կազմում է 2,4 միլիարդ եվրո։