«Ինտերի» կիսապաշտպանը վարձավճարով միացավ «Մարսելին»

19-ամյա կիսապաշտպան Վալենտին Կարբոնին իտալական «Ինտերից» վարձավճարով տեղափոխվել է ֆրանսիական «Մարսել»՝ գնելու պարտավորությամբ։ Այս մասին հաղորդում է «Մարսելի» պաշտոնական կայքը։

«Ա Սերիայում և Չեմպիոնների լիգայում մի քանի ուշագրավ ելույթներից հետո Վալենտին Կարբոնին 2023 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխբեց «Մոնցա»՝ փորձ ձեռք բերելու համար՝ խփելով երկու գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում:

Նրա ելույթներն աննկատ չմնացին իր հայրենիքում։ Վալենտին Կարբոնին Լիոնել Սկալոնիի կողմից հրավիրվեց Արգենտինայի հավաքական, իր առաջին խաղն անցկացրեց Արգենտինայի հավաքականի կազմում 2024 թվականի մարտին, իսկ հուլիսի 15-ին Ալբիսելեստեի հետ նվաճեց Կոպա Ամերիկան։

Բարի գալուստ «Մարսել», Վալենտին»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ: