Վինիսիուս. «Ցանկանում եմ ավելի շատ տիտղոսներ նվաճել, քան նախորդ մրցաշրջանում»

Մադրիդի «Ռեալի» աստղ, բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը լրագրողների հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչ է ակնկալում նոր մրցաշրջանից։

Վինիսիուսը Marca-ին ասել է, որ ցանկանում է ավելի շատ տիտղոսներ նվաճել, քան նախորդ մրցաշրջանում, ինչպես նաև ավելի շատ գոլեր խփել և ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել: Բրազիլացին նշել է, որ ընդամենը 24 տարեկան է, ուստի պետք է զարգանալ։

«Ես քրտնաջան մարզվում եմ, որպեսզի վերադառնամ նախորդ մրցաշրջանին մոտ մակարդակին: Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ պատրաստվել»,- հավելել է Վինիսիուսը: