Իտալական «Նապոլին» շուտով կարող է համալրել իրենց շարքերը Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվողով։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ նրանք բանակցություններ են վարում Դավիդ Ներեսի գործակալի հետ։
Հաղորդվում է, որ բրազիլացին բաց է Անտոնիո Կոնտեի թիմ տեղափոխվելու համար, սակայն «Նապոլին» դեռևս համաձայնության չի եկել «Բենֆիկայի» հետ փոխհատուցման հարցում: