«Վեստ Արմենիան» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Վեստ Արմենիայի» կազմը համալրել է Պորտուգալիայի պատանեկան և երիտասարդական հավաքականների նախկին ֆուտբոլիստ Բրաիմա Կանդեն։
28-ամյա հենակետային կիսապաշտպանը ֆուտբոլային կրթությունը ստացել է հեղինակավոր ակումբներում՝ հանդես գալով անգլիական «Ֆուլհեմի» Մ-18 թիմում, պորտուգալական «Սպորտինգի» Մ-19 թիմում և «Պորտու Բ»-ում:
Կանդեն մի շարք երկրներում հանդես գալու հարուստ փորձ ունի՝ Հունաստան, Գերմանիա, Իսլանդիա, Լիտվա, Ջիբրալթար», – ասված է հայտարարության մեջ։