Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Քինգսլի Կոմանը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել ՊՍԺ:
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ մյունխենցիները պատրաստ են 28-ամյա ֆրանսիացուն վարձավճարով բաց թողնել՝ գնելու տարբերակով կամ պարտավորությամբ։ Բանակցությունները շարունակվում են։
Կոմանը ՊՍԺ-ի սան է. 2014 թվականին նա հեռացավ փարիզյան թիմից ու տեղափոխվեց «Յուվենտուս»։ Փարիզցիների կազմում Քինսլին անցկացրել է ընդամենը 6 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։