Մյունխենի «Բավարիան» նախատեսում է վաճառել չորս ֆուտբոլիստների մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը սոցիալական ցանցերում։
Նրա խոսքով՝ մյունխենցիները ցանկանում են վաճառել պաշտպաններ Մատիաս դե Լիգտին և Նուսաիր Մազրաուիին, կիսապաշտպան Բրայան Սարագոսային և հարձակվող Քինգսլի Կոմանին։
Գերմանիայի առաջնությունում անցած մրցաշրջանում «Բավարիան» զբաղեցրել է երրորդ տեղը։ Չեմպիոնների Լիգայում մյունխենյան թիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Մադրիդի «Ռեալին»։