«Բարսելոնայի» հարձակվող Պաու Վիկտորը տպավորիչ նախամրցաշրջան է անցկացնում:
22-ամյա ֆուտբոլիստը, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Բլաուգրանայի» պահեստայինների կազմում, հուլիսի վերջին գնվեց «Ժիրոնայից» 3 միլիոն եվրոյից պակաս գումարով։ Հանս-Դիտեր Ֆլիկը հարձակվողին վստահել է մեկնարկային տեղը երեք ընկերական խաղերում՝ «Մանչեսթեր Սիթիի» (2:2), Մադրիդի «Ռեալի» (2:1) և «Միլանի» (2:2) դեմ. նա չհիասթափեցրեց՝ յուրաքանչյուր խաղում արդյունավետ գործողություն գրանցելով։
Վիկտորը գոլի հեղինակ դարձավ «քաղաքայինների» կազմում, դուբլի հեղինակ դարձավ «Էլ-Կլասիկոյում» և գոլային փոխանցում կատարեց Ռոբերտ Լևանդովսկուն «Միլանի» հետ խաղում։ Այսպիսով, ֆուտբոլիստն ունի չորս արդյունավետ գործողություն բարձր մակարդակի հակառակորդների հետ երեք հանդիպումներում:
Նշենք, որ Պաու Վիկտորը դեռևս չի խաղացել «Բարսելոնայի» հիմնական կազմում պաշտոնական խաղերում։