«Ռեալն» ուժեղ գտնվեց «Չելսիից», «Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Միլանին» 🎥

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ ընկերական խաղում կարողացան հաղթել Լոնդոնի «Չելսիին»։

«Արքայական» ակումբը 2։1 հաշվով հաղթեց «թոշակառուներին»։ Բոլոր գոլերը խփվեցին առաջին խաղակեսում։

Մադրիդյան ակումբի կազմում գոլերի հեղինակ դարձան Լուկաս Վասկեսն ու Բրահիմ Դիասը։ «Ազնվականների» միակ գոլն այս խաղում խփեց Նոնի Մադուեկեն։

Հարկ է նշել, որ հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի Եվրոպայի Սուպերգավաթի խաղում՝ մրցելով «Ատալանտայի» հետ: «Չելսին» ընկերական խաղ կանցկացնի Միլանի «Ինտերի» հետ։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն էլ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ ընկերական խաղում չկարողացան հաղթել իտալական «Միլանին»:

Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ 11 մետրանոց հարվածաշարում 4։3 հաշվով ավելի ուժեղ գտնվեցին ռոսոներիները։

Հաղթողների կազմում գոլերի հեղինակ են դարձել սերբ հարձակվող Լուկա Յովիչը և ամերիկացի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը։ Ամերիկացին նաև գոլային փոխանցում կատարեց։

Կատալոնական ակումբի կազմում երկու գոլերն էլ խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։