«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում»:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 24-ամյա հարձակվողն ընդունել է մադրիդյան ակումբի 5 տարվա պայմանագրի առաջարկը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբները պայմանավորվել են ֆուտբոլիստի տրանսֆերը 75 միլիոն եվրոյով գումարած 20 միլիոն բոնուսներ։
2023/24 մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը բոլոր մրցաշարերում «Սիթիի» 54 խաղում դարձել է 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։