79-ամյա Միրչա Լուչեսկուն դարձել է Ռումինիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ

Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հայտարարել է Միրչա Լուչեսկուին ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։

Պայմանագրով 79-ամյա Լուչեսկուն Ռումինիայի հավաքականը կգլխավորի մինչև 2026 թվականի ամառ։ Միրչան արդեն աշխատել է ազգային հավաքականի հետ 1981-ից 1986 թվականներին։

Միրչա Լուչեսկուն հայտնի է ուկրաինական «Շախտյորում» և Կիևի «Դինամոյում» իր աշխատանքով: