Ջեյդոն Սանչոն այս ամառ կարող է բաժանվել «Մանչեսթեր Յունայթեդից»:
Մեկ տարի էլ չանցած անգլիացին վիճաբանություն ունեցավ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։ Սանչոն չի կարողացել հաշտվել «Արսենալի» հետ հանդիպման հայտացուցակից դուրս լինելու փաստի հետ, և հրապարակավ պատասխանել է մարզչին։
Արդյունքում նա այլեւս չխաղաց «կարմիր սատանաների» կազմում։ Ձմռանը եզրային հարձակվողը վարձավճարով տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»։
Այնուամենայնիվ, Սանչոն սկսել է նախապատրաստվել Մանչեսթերում նոր մրցաշրջանին։
Նա շուտով կարող է ընդմիշտ հեռանալ «Օլդ Թրաֆորդից»: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Սանչոն հետաքրքրված է ՊՍԺ-ով:
Ֆրանսիայի չեմպիոնները նոր հարձակվող են փնտրում Կիլիան Մբապպեի հեռանալուց հետո։ Ակումբների միջեւ բանակցություններն արդեն սկսվել են։