Մատս Հումելսը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Մատս Հումելսը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքերով՝ «Բրայթոնը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում գերմանացու հետ: Վերջին օրերին հեռախոսազրույց է տեղի ունեցել «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ֆաբիան Հուրցելերի և Հումելսի միջև։ Մարզիչը ֆուտբոլիսին պատմել է ակումբի նախագծի, թիմի հավակնությունների և շատ ավելին:

Նշվում է, որ Հումելսը դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ կշարունակի՞ խաղային կարիերան, թե՞ խաղակոշիկները կկախի մեխից։