«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է Հայաստանի երիտասարդական հավաքականի եզրային պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը:
21-ամյա ձախ պաշտպանը հունական ՊԱՈԿ-ի սան է, հանդես է եկել հոլանդական «Գոու Ըհեդ Իգլս» և խորվաթական «Յարուն» ակումբներում:
Ավենտիսյանը ներկայացրել է Հայաստանի Մ-16 և Մ-21, Հունաստանի Մ-16 և Մ-17 հավաքականները: