«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կիսվել է իր ակնկալիքներով իր թիմակից Լամին Յամալից։
«Ես ակնկալում եմ, որ Յամալը կշարունակի հանդես գալ այնպես, ինչպես Եվրոպայի առաջնությունում: Նա շատ է աճել ու դարձել բազմակողմանի ֆուտբոլիստ։
Նրա խնդիրն է կանգ չառնել, շարունակել սովորել, և դա հենց այն է, ինչ նա անում է», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը։