«Չելսիի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն խոսել է «Ֆուլհեմի» հետ ունեցած ճնշման մասին։
«Սկիզբը դժվար էր ինձ համար, քանի որ դու մեծ ակումբում ես, նրանք քեզ շատ փող տվեցին, և դու պետք է հաղթես յուրաքանչյուր խաղում: Սա դժվար էր: Երբ ես «Բրայթոնում» էի, ավելի քիչ ճնշում կար: «Չելսիում» այլ է։
Ես մեծ ճնշում էի զգում, բայց վերջին չորս-հինգ ամիսներից հետո սկսեցի ավելի հարմարավետ զգալ ակումբում։ Ինձ շրջապատող շատ մարդիկ օգնեցին ինձ։ Ես գիտեմ, թե ինչ եմ ես։ Բայց երբեմն դժվար է, եթե ուժեղ ոգի չունես»,- Կայսեդոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Էկվադորցին «Չելսիին» միացել է «Բրայթոնից» 2024 թվականի ամռանը: Կիսապաշտպանի համար լոնդոնյան թիմը վճարել է 115 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 133 միլիոն եվրո)։