«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշում է կայացրել թիմի կիսապաշտպան Պաբլո Տորեի ապագայի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ գերմանացի մասնագետը ցանկանում է երիտասարդ կիսապաշտպանին պահել թիմում։ Միևնույն ժամանակ, աղբյուրը հայտնում է, որ եթե Տորեն հեռանալու ցանկություն հայտնի, ապա «Բարսելոնայի» ղեկավարությունը չի կանգնի ֆուտբոլիստի ճանապարհին։
Անցած մրցաշրջանում Տորեն վարձավճարով խաղում էր «Ժիրոնայում»: 21-ամյա կիսապաշտպանը թիմի հիմնական ֆուտբոլիստը չէր, սակայն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 26 հանդիպում, որտեղ դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։