«Մանչեսթեր Յունայթեդը» ՊՍԺ-ի կիսապաշտպան Մանուել Ուգարտեից անցել է կիսապաշտպանության գիծն ուժեղացնելու այլ տարբերակներ վրա, հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը:
Անգլիական ակումբն այս ամառ ցանկանում էր պայմանագիր կնքել 23-ամյա ուրուգվայցու հետ, ով գործող պայմանագիր ունի փարիզցիների հետ մինչև 2028 թվականը։ ՊՍԺ-ն ֆուտբոլիստին գնել է անցած ամառ «Սպորտինգից» 60 միլիոն եվրոյով:
2023/24 մրցաշրջանում Ուգարտեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։