«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մտադիր չէ այս ամառ հեռանալ «Բարսելոնայից», հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս որոշման մասին ֆուտբոլիստի ներկայացուցիչները հայտնել են կատալոնական ակումբի ղեկավարությանը։ Նշվում է, որ կիսապաշտպանը հիացած է իսպանական քաղաքով և ցանկանում է ինչ-որ բովանդակալից բան անել թիմի համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գյունդողանը կարող է տեղափոխվել քաթարական «Ալ-Սադ» ակումբ։
Նախորդ մրցաշրջանում 33-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում «Բարսայի» կազմում մասնակցել է 51 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։