Ինչպես հայտնում է Sky Sport-ը, «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն չի հեռանա թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա գերմանացին ամբողջությամբ կենտրոնացած է մյունխենյան թիմում խաղալու և պայմանագրի հնարավոր երկարաձգման վրա։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին հաղորդվում էր, որ Սանեն վիրահատության է ենթարկվել հին վնասվածքի պատճառով։