Լենի Յորոն վիրահատվել է

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Լենի Յորոն ոտնաթաթի վիրահատության է ենթարկվել, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

18-ամյա պաշտպանը վնասվածք է ստացել «Արսենալի» հետ ընկերական խաղում (1:2) ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաքի ժամանակ։

Նշվում է, որ Յորոյի ապաքինման համար կպահանջվի մոտ երեք ամիս։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել այս ամառ՝ «Լիլից» 62 միլիոն եվրոյի դիմաց։