Կառլո Անչելոտտի. «Մենք սիրում ենք նրան»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է «Չելսիի» 29-ամյա դարպասապահ Կեպա Արիսաբալագայի հնարավոր տեղափոխության մասին, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Ռեալում»։

«Մենք սիրում ենք նրան, բայց մենք ուենք դարպասապահ: Կեպան շատ լավ հանդես եկավ նախորդ մրցաշրջանում։

Մենք շատ ուրախ էինք նրան ունենալու համար, բայց ես չգիտեմ, թե ինչ կլինի այս մրցաշրջանում», – Անչելոտտիի խոսքերը մեջբերում է լրագրող AS-ը:

Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբում որպես դարպասապահ հանդես են գալիս նաև Տիբո Կուրտուան ​​և Անդրեյ Լունինը։

Անցած մրցաշրջանում Կեպան բոլոր մրցաշարերում մասնակցել է «Ռեալի» 20 հանդիպման, որոնցից 9-ում անառիկ է պահել դարպասը։