«Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, ով այժմ գլխավորում է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականը, պատմել է, թե ինչպես է լոնդոնյան ակումբի նախկին մարզիչ Արսեն Վենգերը համոզել իրեն կարիերան շարունակել «զինագործների» կազմում։
«Վենգերը եկել էր դիտելու «Յուվենտուս» – «Ուդինեզե» հանդիպումը, որում ես խաղացի: Խաղի ավարտից հետո ես մեկնեցի Փարիզ, իսկ Վենգերը նույն ինքնաթիռում էր։
Նա խոստովանեց, որ ընդհանրապես չի հասկանում, թե ինչու եմ ես խաղում եզրում։ Ես իրականում եզրային պաշտպան էի այդ ժամանակ: Նրա խոսքով, ես ժամանակս վատնում էի, նա ինձ որպես հարձակվող էր տեսնում։
Հետո ասաց, որ հիանալի կլինի նորից հանդիպել, իսկ մնացածը պատմություն է»,- ասել է Անրին «Արսենալի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Անրին Արսեն Վենգերի գլխավորությամբ աշխատել է «Մոնակոյում» (1992-ից 1994 թվականներին) և «Արսենալում» (1999-ից 2007 թվականներին, ինչպես նաև 2012 թվականին):
Իր կարիերայի ընթացքում հարձակվողը հանդես է եկել նաև այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Յուվենտուսը», «Բարսելոնան» և «Նյու Յորք Ռեդ Բուլսը»: Պրոֆեսիոնալ ֆուտբոլում 18 տարիների ընթացքում ֆրանսիացին նվաճել է 22 տիտղոս (19-ը ակումբների հետ և ևս երեքը Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ):