«Չելսիի» կիսապաշտպան Քոնոր Գալախերը կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել մադրիդյան ակումբ։ «Ատլետիկոն» տրանսֆերի վրա կծախսի 40 միլիոն եվրո և կիսապաշտպանի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։
Նշվում է, որ Գալախերը 5 տարով պայմանագիր կկնքի։ Գործարքի համար «Չելսին» կստանա 40 միլիոն եվրո։
Գալախերի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանում անգլիացին լոնդոնցիների կազմում 50 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 7 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։