«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, թուրքական ակումբը հույս ունի համոզել 33-ամյա ֆուտբոլիստին միանալ թիմին։
Գյունդողանը կատալոնական ակումբում հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։
Այս ընթացքում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: