«Ժիրոնայի» մարզիչը նշել է թիմի գալիք մրցաշրջանի նպատակը

«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշելը նշել է թիմի հաջորդ մրցաշրջանի նպատակը:

«Այն, ինչ մենք արեցինք նախորդ մրցաշրջանում, չի կարող կրկնվել: Սա պետք է գիտակցել՝ չնայած այն քննադատությանը, որը հավանաբար կուղղվի մեզ։

Մենք ունենք ակումբ, որը շարունակում է զարգանալ։ Պետք է բարձր տեղ գրավել և աստիճանաբար առաջադիմել»,- մեջբերում է Marca-ի մասնագետը։

Անցած մրցաշրջանում «Ժիրոնան» Լա Լիգայում զբաղեցրեց 3-րդ տեղը և Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճեց: