Խավի Սիմոնսը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում

Խավի Սիմոնսը ևս մեկ տարի կմնա «Լայպցիգում»։

Կիսապաշտպանին գերմանական ակումբը ՊՍԺ-ից վարձակալելու է 2024/25 մրցաշրջանի համար, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ֆուտբոլիստը մոտ օրերս բուժզննում կանցնի։

Նշվում է, որ Սիմոնսի որոշման մասին տեղյակ են բոլոր շահագրգիռ կողմերը՝ ՊՍԺ-ն, «Լայպցիգը» և «Բավարիան»: