Տիբո Կուրտուան ​​խորհուրդներ է տվել Էնդրիկին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​խոսել է երիտասարդ հարձակվող Էնդրիկի մասին, ով թիմին միացել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Բելգիացին խորհուրդ է տվել երիտասարդ բրազիլացուն ավելի հանգիստ լինել խաղադաշտում։

«Էնդրիկը շատ ուժ ունի, մեծ ուժ։ Միգուցե նա պետք է մի փոքր ավելի հանգիստ լինի։ Չեմ ասում, որ նա նյարդայնանում է, քանի որ երբ խաղում ես «Ռեալի» կազմում մեծ խաղերում, դա նորմալ է:

Նա շատ գոլեր է խփում մարզումների ժամանակ, նա շատ ուժեղ է»,- լրագրողներին ասել է Կուրտուան։

Հիշեցնենք, որ 18-ամյա Էնդրիկը Մադրիդի «Ռեալի» հետ կնքել է վեց տարվա պայմանագիր։ Մադրիդյան ակումբի կազմում հարձակվողը հանդես կգա 16 համարի մարզաշապիկով։