Հանս-Դիտեր Ֆլիկը արգելափակել է Ն’Գոլո Կանտեի տեղափոխությունը «Բարսելոնա»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հավանություն չի տվել «Ալ-Իթթիհադի» 33-ամյա հենակետային կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեի տեղափոխությանը կատալոնական ակումբ, քանի որ ցանկանում է հույսը դնել թիմի երիտասարդների վրա։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆլիկը արգելափակել է ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխությունը «Բլաուգրանայի» ճամբար՝ չնայած Դեկուի գլխավորած ակումբի սպորտային բաժնից նրան պայմանագիր կնքելու ցանկությանը: