Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է դարպասապահ Անդրեյ Լունինի ապագայի մասին։
Կուրտուան հաջողություն է մաղթել ուկրաինացուն. Նա նշել է, որ Լունինը պետք է ընտրի իր ուղին։
«Յուրաքանչյուր ոք պետք է ընտրի այն, ինչ ճիշտ է համարում: Նրա փոխարեն ես չէ, որ պիտի որոշեմ: Ես հասկանում եմ, որ նա շատ է խաղացել անցյալ տարի և ցանկանում է շարունակել խաղալ։
Նա պետք է ընտրի իր ճանապարհը՝ կարիերայում լավագույնին հասնելու համար։ Նա հիանալի դարպասապահ է և արժանի է լավագույնին», – Կուրտուայի խոսքերն է մեջբերում AS-ը: