«Միլանի», «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է ամերիկյան լիգայի՝ MLS-ի զարգացման մասին։
«Այն զարգանում է ճիշտ ուղղությամբ, բայց ես կարծում եմ, որ այն զարգանում է դանդաղ: Քանի որ երբ ես այստեղ էի, հիշում եմ, որ դեռ շատ կանոններ կային, որպեսզի լիգան ավելի արագ աճեր:
Բայց եթե խոսենք խաղի, որակի և առանձին ֆուտբոլիստների մասին, ապա խաղը գնալով ավելի լավն է դառնում: Եվ ահա Աշխարհի 2026 թվականի առաջնությունը, որը կարևոր կլինի երկրի և հատկապես MLS-ի համար։
Մեսսի՞ն։ Կարծում եմ, երբ նման մեծ ֆուտբոլիստների ես բերում, և նրանք ցույց են տալիս իրենց որակը, ավելի լավ ես հասկանում Եվրոպայի մակարդակը։ Եվրոպայում մակարդակը շատ ավելի բարձր է՝ MLS-ի նկատմամբ ամենայն հարգանքով: Բայց այն աճում է։ Այն պետք է զրոյից կառուցել, այլ ոչ թե պարզապես մեծ աստղեր բերել ու խաղալ: Սա ոչ թե ապագան է, այլ ներկան»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ESPN-ը։