«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ակումբի՝ ԱՄՆ կատարած շրջագայության արդյունքների մասին։
«Հիանալի է խաղալ նման մրցակիցների դեմ, քանի որ նրանք մարտահրավեր են: Յուրաքանչյուր հանդիպում շատ ավելի հետաքրքիր էր, քան նախորդը։ «Չելսիի» դեմ մենք խաղացինք նույն կերպ, ինչ «Բարսելոնայի» դեմ, բայց զգացողությունը շատ լավ էր։
Կալվին Ֆիլիպսը բարելավվեց, Էրլինգ Հոլանդը բարելավվեց, Ջեք Գրիլիշը երկու անհավանական խաղ անցկացրեց: Բացի այդ, մենք շատ գոհ ենք մեր երիտասարդ ֆուտբոլիստների՝ Ռիկո Լյուիսի, Օսկար Բոբի խաղից: Ջեյմս Մաքաթին այսօր ցույց տվեց իր ներուժը:
Մենք, իհարկե, ցանկանում ենք հաղթել, բայց այս խաղերի արդյունքներից ոչինչ չի փոխվի։ Մրցաշրջանը սկսվում է մեկ շաբաթից, վերջ»։
«Քաղաքացիները» անցկացրել են 4 հանդիպում՝ «Սելթիկի» (3:4), «Միլանի» (2:3), «Բարսելոնայի» (2:2, 11 մետրանոցների 1:4) և «Չելսիի» (4:2) հետ: