Լեոն Գորեցկան չի մտածում մադրիդյան ակումբ տեղափոխվելու մասին

Կիսապաշտպան Լեոն Գորեցկան այս ամառ կարող է հեռանալ «Բավարիայից»:

Ինչպես հայտնում է SkySports-ը , եթե մյունխենյան ակումբը համապատասխան առաջարկ ստանա, թիմը կվաճառի ֆուտբոլիստին: Սակայն խնդիրն այն է, որ խաղացողն ինքը չի ցանկանում հեռանալ «Բավարիայից»:

Գորեցկայի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, այդ թվում՝ Մադրիդի «Ատլետիկոն», սակայն կիսապաշտպանը չի էլ դիտարկում այդ առաջարկները։ Ֆուտբոլիստը ցանկանում է իրեն դրսևորել «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի գլխավորությամբ։