Տիագու Մոտտա․ «Ֆեդերիկո Կիեզան մեր նախագծի մաս չէ»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագու Մոտտան ֆրանսիական «Բրեստի» հետ ընկերական խաղից հետո (2:2) հայտարարել է, որ «Ծեր սինյորայի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան չի մտնում ակումբի ծրագրերի մեջ։

«Կիեզան և մյուս բոլոր ֆուտբոլիստները, որոնք չեն հրավիրվել այսօրվա խաղին, նախագծի մաս չեն կազմում: Մենք նրանց հասկացրել ենք, որ նրանք պետք է հնարավորինս արագ գտնեն նոր լուծում և նոր ակումբ։ Որոշումն արդեն կայացված է»,- X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter) Մոտտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիեզայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Թոթենհեմը», «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: