«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է նոր մրցաշրջանում հնարավորություն տալ վինգեր Օսկար Բոբին։
21-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ նախամրցաշրջան է անցկացնում՝ չորս ընկերական խաղում խփելով երկու գոլ և երեք գոլային փոխանցում: Նորվեգացին վաղուց ապացուցել է իր տաղանդը, սակայն նրա համար հեշտ չէ «քաղաքայինների» մեկնարկային կազմում տեղ գտնելը, և այդ պատճառով մամուլում տրամաբանական խոսակցություններ են գնում ֆուտբոլիստի հնարավոր հեռանալու մասին։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Բոբին «Մանչեսթեր Սիթիին» վաճառելու պլաններ չունի, հատկապես, եթե թիմը լքի Խուլիան Ալվարեսը: Ղեկավար Պեպ Գվարդիոլան շատ է գնահատում Օսկարին։