Հանս-Դիտեր Ֆլիկ․ ««Ռեալի» դեմ խաղալը միշտ հիանալի է»

Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Մադրիդի «Ռեալի» նկատմամբ «Բարսելոնայի» 2-1 հաշվով տարած հաղթանակի մասին։

– Ինչպե՞ս եք զգում Ձեզ առաջին Էլ-Կլասիկոն հաղթելը:
– «Ռեալի» դեմ խաղալը միշտ հիանալի է:

– Հավանո՞ւմ Ձեր թիմի խաղը:
– «Ման Սիթիի» հետ խաղի համեմատ մենք առաջադիմել ենք: Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես էինք խաղում, երբ գնդակն ունեինք: Զգացողությունը շատ լավ է։ Դա պարզապես փորձ է, բայց մենք շատ լավ խաղացինք:

– Պաու Վիկտորի նման հարձակվող ունենալը կարո՞ղ է ամեն ինչ հեշտացնել:
– Երկու խաղում նա երեք գոլ է խփել: Վատ չէ։ Նա գիտի, թե ինչպես է դա արվում, և դա լավ է հարձակվողի համար:

– Կարծես թե պարզ է դարձել, որ նա մնալու է նա հիմնական թիմում…
– Տեսնենք։ Հիմնական թիմի դուռը միշտ բաց է,- ասել է կատալոնացիների գլխավոր մարզիչը։