Կառլո Անչելոտտի. «Եկեք չխելագարվենք, սրանք ընդամենը ընկերական հանդիպումներ են»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է ԱՄՆ-ում մինչմրցաշրջանային խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունը (1:2)։

«Հիմա մեր նպատակն է ֆուտբոլիստներին ժամանակ տրամադրել և օգնել նրանց մարզավիճակ ձեռք բերել: Մենք հիմա չենք մտածում տակտիկական ասպեկտի մասին, պարզապես նրանց պետք է օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել։

Եկեք չխելագարվենք, սրանք ընդամենը ընկերական հանդիպումներ են, բացակայում են հիմնական կազմի ութ ֆուտբոլիստներ… Արդյունքն այնքան կարևոր չէ, որքան մարզավիճակ ձեռք բերելը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հաջորդ հանդիպումը Մադրիդի «Ռեալը» կանցկացնի օգոստոսի 7-ին՝ «Չելսիի» դեմ։