«Նապոլիի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է դառնալ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ, այս մասին հայտնում են Ilario Radio-ի լրագրողները։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական թոփ-ակումբի ղեկավարները պատրաստ են ռմբարկուի համար վճարել պահանջվող փոխհատուցումը։
Օսիմհենի համար պայքարում «Զինագործների» մրցակիցներն են «Չելսին» և ֆրանսիական ՊՍԺ-ն, որոնք նույնպես ուժեղացում են փնտրում հարձակման կենտրոնում։