«Բարսելոնայի» նախկին պաշտպան Սերխի Ռոբերտոն կարող է կարիերան շարունակել Իտալիայում։
Ինչպես հաղորդում է Relevo-ն, «Ռոման» հետաքրքրված է իսպանացու ծառայություններով: Հռոմեական ակումբը մտադիր է անվճար գործակալի կարգավիճակով կազմակերպել ֆուտբոլիստի տրանսֆերը։
Սերխի Ռոբերտոյի տրանսֆերով հետաքրքրված մյուս ակումբներից են «Կոմոն» և «Այաքսը»:
Լրատվամիջոցները հայտնում են, որ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայում» պաշտպանի աշխատավարձը կազմել է տարեկան 2,4 միլիոն եվրո: