Ուեսթոն Մաքքենին մարզվում է «Յուվենտուսի» հիմնական թիմից առանձին

Կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենին արձակուրդից հետո վերսկսել է մարզումները, սակայն մարզվում է «Յուվենտուսի» հիմնական թիմից առանձին։ Այս մասին իր էջերում խոսում է հեղինակավոր Goal պորտալը։

«Յուվենտուսը» որոշել է չերկարաձգել պայմանագիրը Մաքքենիի հետ. թուրինյան թիմը ցանկանում է վաճառել ամերիկացուն մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։ 25-ամյա խաղացողի ներկայիս աշխատանքային պայմանագիրը նախատեսված է ևս մեկ մրցաշրջանի համար՝ մինչև 2025 թվականի կեսերը։

Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ Ուեսթոն Մաքքենիին կապում էին «Ֆիորենտինայի» հետ, սակայն խոչընդոտը ֆուտբոլիստի ֆինանսական բարձր պահանջներն են: