Կատալոնական «Բարսելոնան» չի կարող ձեռք բերել «Ատլետիկի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկո Ուիլյամսին: Ինչպես հայտնի է դարձել Sport.es-ին, «բլաուգրանան» կարծում է, որ ակումբի 18-ամյա շրջանավարտ Դանի Ռոդրիգեսը կարող է այլընտրանք դառնալ 22-ամյա վինգերին:
Կատալոնական գրանդը պատրաստվում է ավելի շատ ժամանակ տրամադրել Ռոդրիգեսի հմտությունների զարգացմանը, ով ունակ է խաղալ եզրային հարձակվողի դիրքում։
Դանին երիտասարդական թիմի ֆուտբոլիստ է։ Նախորդ մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։