Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը դեռ չի կորցնում կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու հույսը, որի կազմում պորտուգալացին նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս վարձավճարով։
Sport-ի տեղեկություններով՝ պորտուգալացի հարձակվողը դեռ սպասում է, որ «Բարսելոնան» կփորձի հետ բերել իրեն մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։ Միևնույն ժամանակ, ակումբւ ղեկավարությունը դեռ չի ծրագրում վերադարձնել Ժոաուին։
«Ատլետիկոն» նախընտրում է Ֆելիշին տեղափոխել «Ասթոն Վիլա», որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների Լիգայում։ Գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ցանկանում է պորտուգալացուն տեսնել իր թիմում։