Իսպանական Mundo Deportivo պարբերականը հրապարակել է «Բարսելոնան» և «ՌԲ Լայպցիգի» միջև բանակցությունների վերաբերյալ վերջին տեղեկությունը՝ հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոյի հնարավոր տեղափոխության վերաբերյալ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» պատրաստ է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Օլմոյի տրանսֆերի համար վճարել ոչ ավելի, քան 50 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստի ներկայիս ակումբը պնդում է իր դիրքորոշումը եւ նրա տրանսֆերի համար պահանջում է 60 մլն եվրո։
Ըստ տեղեկությունների՝ կատալոնական ակումբը հակված չէ բարձրացնել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, քանի որ հաջորդ մրցաշրջանից նրա տրանսֆերի դիմաց փոխհատուցումը ֆիքսված է 50 միլիոն եվրոյի չափով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դանի Օլմոն ճնշում է գործադրել ներկայիս թիմի ղեկավարության վրա, որպեսզի հաղթահարի ակումբի կողմից իսպանական Պրիմերա տեղափոխվելու հնարավոր դիմադրությունը։